«Լեզու և խոսք» հանդեսի էջերում հրապարկվում են հայոց լեզվին և ընդհանուր լեզվաբանությանը նվիրված գիտական հոդվածներ: Հոդվածները հրապարակվում են հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն՝ համապատասխան ամփոփումներով։
էլեկտրոնային հանդեսը հրապարակվում է տարին երկու անգամ:
Հանդեսի պաշտոնական կայքէջը՝ https://las.sci.am/
Հանդեսի էլեկտրոնային հասցեն՝ armlingv@gmail.com
Հոդվածները գրախոսվում են:
Հոդվածներն ընդունվում են էլեկտրոնային հասցեով։
Ընդհանուր պահանջներ
Հոդվածն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով` armlingv@gmail.com՝ կից՝ (File Attachment)-ով։
● Համակարգը՝ Microsoft Word, A4 չափի. հոդվածը` մինչև 20 էջ. ամփոփումը` մինչև մեկ էջ (ներառյալ հեղինակի ազգանունը, անունը, խորագիրը), լուսանցքը՝ վերևից և ներքևից՝ 4․35, աջից և ձախից՝ 4, պարբերության առաջին տողի խորությունը՝ 1․ 25:
● Լեզուն՝ հայերեն (ամփոփումը՝ անգլերեն և ռուսերեն), անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն (ամփոփումը՝ հայերեն):
● Տեքստի տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն), ամփոփման տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն):
● Հերթականությունը` ա) խորագիր, բ) հեղինակի ազգանուն, անուն, գիտական աստիճան, աշխատավայր, պաշտոն, էլեկտրոնային հասցե, գ) բանալի բառեր (7 բառ), դ) տեքստ (նախաբան, շարադրանք (ենթախորագրերով), եզրակացություն), ե) օգտագործված գրականություն և համառոտագրությունների ցանկ, զ) ամփոփում, է) տեղեկություններ հեղինակի մասին (հեղինակի գիտական աստիճանը, աշխատանքի վայրը, պաշտոնը՝ հայերեն և օտար լեզուներով, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)։
● Հղումները` տողատակում, հերթական համարակալմամբ:
● Տառերի չափը. հեղինակի ազգանուն, անուն` 12 մուգ, գիտական աստիճան, աշխատավայր, պաշտոն, էլեկտրոնային փոստ`12 ոչ մուգ, խորագիր` 12 մուգ, գլխատառ, ենթախորագրեր` 12 մուգ, տեքստ` 12 ոչ մուգ, ամփոփում` 12 ոչ մուգ (ամբողջությամբ), հղումներ`10 մուգ (հեղինակ), 10 ոչ մուգ, թեք (խորագիր), 10 ոչ մուգ (մա-տենագրական տվյալներ․ ժողովածուների, hղվող ամսագրերի և կայքերի դեպքում նախ նշվում է հոդվածի վերնագիրը, դրվում է միջակետ ու անջատման գիծ, ապա՝ ժողովածուի վերնագիրը, խմբագր(ներ)ի կամ կազմող(ներ)ի տվյալները, հրատարակության վայրը, թիվը, էջը): Նշվածը վերաբերում է նաև այլ լեզուներով հղումներին։
● Փակագծերը՝ կլոր:
● Միացման , անջատման գծիկները չշփոթել․ տողադարձ չանել ։
● Միջտողային հեռավորությունը`1․15: